Թունիսի մայրաքաղաքում երկու պայթյուն է որոտացել, հաղորդում է Al Jazeeraհեռուստաալիքը` երկրի ներքին գործերի նախարարությանը հղումով:
Հաղորդվում է, որ առաջին պայթյունը որոտացել է Շառլ դը Գոլի կենտրոնական փողոցում՝ Ֆրանսիայի դեսպանատնից ոչ հեռու: Այն իրականացվել է մահապարտի կողմից և թիրախավորել է ոստիկանական պարեկախումբը: Պայթյունի հետևանքով 2 ոստիկան և 3 քաղաքացի է վիրավորվել:
Երկրորդ պայթյունը հետևել է առաջինից ոչ ուշ՝ մայրաքաղաքի մեկ այլ ոստիկանական տեղամասի շրջակայքում, վիրավորվել է 4 մարդ:
Sky News Arabia հեռուստաալիքի հաղորդմամբ՝ պայթյունները տեղի են ունեցել այնպիսի թաղամասում, որտեղ սովորաբար շատ զբոսաշրջիկներ են լինում:
https://www.youtube.com/watch?v=dXVA3oF6SFs