»»Թբիլիսիում «Ազատության երթ» է ազդարարվել

Թբիլիսիում «Ազատության երթ» է ազդարարվել

Թբիլիսիում բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները շաբաթ օրը ժամը 19:00-ին կկազմակերպեն, այսպես կոչված, Ազատության երթ՝ ոտքով անցնելով մի քանի կիլոմետր Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ: Այս մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կայացած հանրահավաքում հայտարարել է ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Շոթա Դիգմելաշվիլին: «Հիշե՛ք, շաբաթ օրը երեկոյան ժամը յոթին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում և կազմակերպում «Ազատության երթ» մինչեւ Ազատության հրապարակ: Հայտնեք ձեր բոլոր ծանոթներին», – դիմել է Դիգմելաշվիլին հանրահավաքի մասնակիցներին:

2019-06-27T12:24:50+04:00June 27 12:48|Աշխարհ|Comments Off on Թբիլիսիում «Ազատության երթ» է ազդարարվել