«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանի պատվիրակությունը ևս չի մասնակցի Համահայկական խաղերին: Պատճառն այն է, որ խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Արցախում, իսկ Իրանի իշխանությունները չեն ցանկանում հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ:

Այս պահին հայտնի է, որ մասնակցությունից հրաժարվել են նաև Վրաստանի և Թուրքիայի հայկական պատվիրակությունները: Այդ երկրների հայկական համայնքների ներկայացուցիչները խնդրում են Հայաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրենք ևս կարողանան ներկայացված լինել Համահայկական խաղերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: