Ցավալի է, որ Հեղափոխության կենարար ուժը, որը միավորել էր ժողովրդին շատ արագ կորավ, իր տեղը զիջելով նախկին ռեժիմից մնացած և արմատացած կեխտոտ հարաբերություններին, երբ մարդը մարդուն ոչ թե որպես ընկեր է կամ բարեկամ,այլ զուտ բիզնեսի և շահույթի օբյեկտ:

Ի՞նչն է հետաքրքիր,որ ժողովրդի մի ստվար զանգված,հստակ հասկանալով որ շահագործվում է կրիմինալի, իրեն արտոնյալ համարողի կողմից, ինչ որ հիմար պանյատներից ելնելով չի արձագանքում, չի բողոքում, հաղորդում չի ներկայացնում, այլ գերադասում է պատերի տակ թնկթնկալ, մեղադրել Վարչապետին, Ոստիկանապետին և հայտարարել, որ այս երկիրը երկիր չէ և այլևս չի ուղղվի:

Արդյունքում հանցագործությունների որոշ տեսակներ, որ առնչվում են հասարակության լայն խավերի իրավունքներին մնում են չբացահայտված, կամ ստիպում են նույն Ոստիկանապետին իրականացնել լայնածավալ օպերատիվ հետախուզական գործունեություններ, ներգրավել օպերատիվ ռեսուրսներ վերը նշված հանցագործությունները բացահայտելու և հասարակության շահը պաշտպանելու համար,այն դեպքում երբ ընդամենը բավական էր մեկ տուժած քաղաքացու հաղորդումը և արատավոր երևույթը կվերացվեր Ոստիկանապետի կողմից:

Երեկ ականատես եղանք նմանատիպ մի հանցատեսակի վերացմանը:

Խոսքը վերաբերվում Ոստիկանության ՃՈ հաշվառման քննական բաժինների մոտ առաջացած արհեստական հերթերին:

Սակայն պետք է նաև արձանագրել,որ արհեստական հերթեր ստեղծելը չի ունեցել միայն ապօրինի շահույթ ստանալու նպատակ, այլ նաև այդ գործողություններով որոշակի խմբավորում խնդիր է դրել վարկաբեկել իշխանությանը և Վարչապետին, փորձելով պատրանք ստեղծել որ երկրում ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլ ընդհակառակը դարձել է ավելի վատ,որ իբր թե Ոստիկանապետը ոչ միայն չի գործում,այլ առերևույթ նաև հովանավորում է այդ հանցավոր խմբավորմանը:

Ինչպես միշտ,այս անգամ նույնպես Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ապացուցեց, որ արտաքուստ հանդարտ և հավասարակշիռ բնավորության տակ թաքնված է փոթորիկ, որը ահագնանում է ցանկացած հանցատեսակի հետ առնչվելուց և այդ փոթորիկը ուղղակի սրբում է ցանկացած հանցածին երևույթ:

Երեկ հանցագործները կրկին անգամ համոզվեցին, որ իրենք անտեսանելի չեն

և Ոստիկանապետը տեսնում է ամեն ինչ, իսկ թվացյալ հապաղումը, ոչ թե վկայում է իրենց կամ իրենց տերերի անպատժելիության կամ Ոստիկանապետի անգործության մասին, այլ ընդամենը Ոստիկանապետը հավաքում է հիմնավոր ապացուցողական բազան, որ ոչ մի հանցագործ չխուսափի անխուսափելի պատասխանատվությունից:

Երեկ Երևանի Հաշվառման Քննական բաժնի մոտից բերման ենթարկվեցին հինգ անձ, որոնք արհեստական հերթեր ստեղծելով քաղաքացիների վրա հերթի տեղը վաճառում էին 15.000 ՀՀ դրամով:

Սրանց գործունեության հետևանքով ՀՀ օրինապաշտ քաղաքացին ստիպված էր լինում օրերով հերթ կանգնել որպեսզի կարողանա հաշվառել իր մեքենան, իսկ հերթից խուսափելու միակ ելքը հանցավորին վճարելն էր,այդ ընթացքում էլ Ոստիկանապետից և Վարչապետից բողոքելը:

Երեկ Ոստիկանապետը հերթական անգամ ապացուցեց, որ բողոքները անհիմն են:

Դիտեք տեսանյութը

https://www.facebook.com/artak.galstyan.399/videos/336097453973710/

Արտակ Գալստյան