Այսօր Արմավիրում զոհված զինծառայողը Կոտայքի մարզից՝ Հրազդան քաղաքից է՝ 19-ամյա Հայկ Ալավերդյանը, ով հրազենային վնասվածք է ստացել կզակի մասում:
ՀՀ ՊՆ մամլո խոնակ Արծրուն Հովհաննիսյանը Irakanum.am-ի հետ զրույցում ներկայացրեց, որ թեև դեպքը տեղի է ունեցել Արմավիրում, սակայն 19-ամյա տղան Արմավիրում չէր ծառայում, նա պարզապես մասնակցում էր հրաձգության վարժությունների:
Չնայած որ արդեն տեղեկություններ են տարածվում, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է, Արծրուն Հովհաննիսյանը խուսափեց տեղի ունեցածն ինքնասպանություն որակելուց:
Չի բացառվում նաև, որ տեղի ունեցածը կարող է լինել դժբախտ պատահարի, փորձանքի արդյունք:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ զինծառայողը հիվանդանոց է տեղափոխվել ժամը 13:20-ի սահմաններում հրազենային վնասվածքով: Հիվանդանոցից փոխանցել են, որ երբ զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, արդեն իսկ մահացած է եղել: