ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի դիտարկում Իրանի դեմ ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը, սակայն վստահ Է, որ Վաշինգտոնը գերազանցող ուժեր ունի նրա նկատմամբ: Այդ մասին Թրամփը հունիսի 26-ին հայտարարել Է «Ֆոքս բիզնես» հեռուստաալիքի եթերում:

Այն հարցին, թե պատերազմ կլինի արդյոք ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, Թրամփը պատասխանել Է. «Հուսով եմ, որ՝ ոչ»: Բայց եթե ինչ-որ բան տեղի ունենա, մենք շատ շահեկան վիճակում ենք»: «Ես չեմ խոսում ցամաքային գործողության մասին, ես չեմ ասում, որ մենք միլիոն զինվոր կուղարկենք,-հավելել Է նա:-Ես պարզապես ասում եմ, որ եթե ինչ-որ բան տեղի ունենա, դա երկար չի տեւի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: