Ռուսական պատվիրակությունը կրկին մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստերին՝ լիակատար վերականգնելով իր լիազորությունները, գրում է Lenta.ru-ն։

Նման որոշում է կայացվել լիագումար նիստի ժամանակ տեղի ունեցած քվեարկության արդյունքում: Ռուսաստանի անդամակցության վերականգնմանը կողմ է քվեարկել 116 պատգամավոր, դեմ՝ 62: Եվս 15 խորհրդարանական ձեռնպահ է մնացել:

Նիստի ժամանակ դիտարկվել են բանաձևում առաջարկված փոփոխությունները: Մասնավորապես, մերժվել է մի խումբ խորհրդարանականների՝ փաստաթղթից Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների հաստատման մասին արտահայտությունը բացառելու առաջարկը: