Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական  վեճի  մեջ գտնվող քաղաքացին այսօր բողոքի ակցիա էր անում՝  բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա:

Քաղաքացին բողոքում է  դատական համակարգից, իր  խոսքով ասած՝ կաշառված դատավորներից։

Տղամարդը բեռնափոխադրող  է: Վերջինս նշում է՝   2 տարի առաջ լոլիկ է փոխադրել ՌԴ,  այնուհետև ապրանքը ստացողը  պնդել է՝ ճանապարհին լոլիկը փչացել է և   բեռնափոխադրողին  դատի են տվել` պահանջելով որպես փոխհատուցում վճարել 30 հազար դոլար:

Նա դիմել է Վերաքննիչ դատարան, որը որոշումը թողել է ուժի մեջ:

Որպես բողոքի նշան` տղամարդը   հայտարարել էր՝ չի իջնելու սյան վրայից, հացադուլ է անելու, երկու օրից նաև ջրադուլ:

Դեպքի վայր ժամանած իրավահները տևական ժամանակ  քաղաքացուն համոզում էին իջնել արագաչափի վրայից, քակայն քաղաքացին հրաժարվում  էր իջնել։

Դեպքի վայր էր ժամանել նաև Ոտիկանության Երևան քաղաքի  վարչության  պետի տեղակալ Է․ Պետրոսյանը, ՊՊԾ գնդի հրամանատար Ա․ Խուդինյանը,  Շենգավիթի բաժնի   ոստիկանության ծառայողները։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի  ծառայող ավագ լեյտենանտ Վարդան Բալեյանի իրականացրած  բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացին համաձայնեց իջնել արագաչափի վրայից՝ պահանջելով, որ մյուս ծառայողները հեռանան  իրենից։ Այնուհետև ոստիկանները քաղաքացուն ուղեկցեցին ոստիկանության Շենգավիթի բաժին՝ պարզաբանումներ կատարելու համար։