ՀՀ Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Խորհրդարանը կշարունակի Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քննարկումը:

Պատգամավորները հարցեր կուղղեն փոփոխությունների փաթեթի հարակից զեկուցող, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին:

Ազգային ժողովում քվեարկության կդրվեն նաև նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: