ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ օրենսդիր իշխանության տղամարդ ներկայացուցիչը դիմում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» արտահայտություններով` շատ տգեղ է ու ցավալի:

Բայց, երբ օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր խմբակցության ղեկավարի թույլ տված կոպիտ դիմելաձևը, ու նույն արտահայտությունը անում է ԱԺ ամբիոնից, նախադասությունը սկսելով «մինչեւ հիմա այդ սիրուն աղջիկը…», պարզապես ցույց է տալիս, որ նա բացարձակ միտք չունի իր թիմակիցների շահերը պաշտպանելուց բացի, պաշտպանել մեր հասարակության այլ խմբերի շահեր: Այսքանը»:

Հիշեցնենք, որ նման կերպ իր ուղիղ եթերում խոսել էր պատգամավոր Էդմոն Մարուքյանը։