Այսօր մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել գազի արտահոսք, որի արդյունքում 60 ուսանող և աշխատակից է տարհանվել: Տեղեկացնում ենք, որ տարերային տարհանում տեղի չի ունեցել, պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդոր է եղել ուսանողներին լքել շենքի տարածքը:

ԱԻՆ-ի՝ տեղում իրականացրած անհրաժեշտ բոլոր ուսումնասիրություններից հետո որևէ արտահոսք չի հայտնաբերվել: Ուսումնական պրոցեսը վերականգնվել է 1 ժամ անց: Ինչ վերաբերում է հոսպիտալացված ուսանողուհուն, վիրջինս բուժզննումից անմիջապես հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա ինքնազգացողությունը բավարար է: