Հունիսի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Երևանում՝ 1000 քմ, 300 քմ, 300 քմ, 1500 քմ, 2000 քմ, 500 քմ, 15 հա, 200 քմ, 1500 քմ, 1200 քմ, 3000 քմ,

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում՝ 1000 քմ,

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ 3.5 հա,

Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ մոտ 2000 քմ, Սիսավան գյուղում՝ 1500 քմ, Կանաչուտ գյուղում՝ 2500 քմ, Արալեզ գյուղում՝ 200 քմ,

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 500 քմ, Արմավիր քաղաքում՝ 200 քմ, Էջմիածին քաղաքում` 1000 քմ, Մերձավան գյուղում՝ 10 հա,

Սյունիքի մարզի Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին՝ 3000 քմ, Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին՝ մոտ 700 քմ, Մեղրի քաղաքում՝ 4.5 հա, Աճանան գյուղում՝ 1.5 հա,

Վայոց ձորի մարզի Արենի համայնքում՝ 30 հա,

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: