Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Պետրոսյանը կոշտ գնահատական հնչեցրեց՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի՝ երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերին։ Արեն Պետրոսյանը նշեց․ «Ցավում եմ, որ պարոն Մարուքյանը դահլիճում չէ, բայց հուսով եմ՝ նիստերին հետևելու առիթ կունենա։

Մանավորապես, Վրաստանում ստեղծված իրավիճակի, Գյումրիում չվերթների հետ ավելացման հետ կապված՝ պարոն Մարուքյանը երեկ կոչով էր հանդես եկել, ասելով՝ մեջբերում եմ․ «Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան եւ մեր փայլուն աշխատող Կառավարությանը»․․․ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ պարոն Մարուքյանը իրենց բակի բեդեդկայում ռեպլիկ էր թողնում բակով անցնող աղջկա հետևից։ Ուզում եմ հիշեցնել՝ պարոն Մարուքյանը պատգամավոր է և խոսում է քաղավիացիայի պետի մասին։ Կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը, իրեն դրսևորել կլասիկ պատգամավորի, ոչ թե ռաբիս պատգամավորի պես»։ Ավելին՝ Արեն Պետրոսյանից հետո իշխող խմբակցության անդամ Գևորգ Պապոյանն էլ անդրադարձավ Մարուքյանի հայտարարությանը՝ ասելով․ «Ես կարծում եմ, որ ԱԺ պատգամավորները պետք է պատգամավորին հարիր ելույթներ դրսևորեն, ոչ քաղաքական, անհիմն, ոչ գեղեցիկ, գռեհիկ ձևակերպումները ԱԺ-ում կստանան արժանի պատասխան»։

Այնուհետև ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով վերը նշված թեմային։ «Ես պետք է անդրադառնալ շանաթ օրը Մարուքյանի կողմից ներկայացված տեսանյութին, որտեղ նա շատ կառուցողական հայտարարություն էր անում։ Հարևան Վրաստանում կատարվում են իրադարձություններ, պարոն Մարուքյանն ընդամենն առաջարկում էր ակտիվացնել Գյումրու օդանավակայիանի տրանզիտային թռիչքները՝ հաշվի առնելով մի շատք հանգամանքներ։ Հիմա դուք փոխանակ առաջարկի վրա կենտրոնանաք, ոճաբանության վրա եք կենտրոնացել։ Չեմ հասկանում՝ ինչու եք մտահոգվել «փայլուն կառավարություն» արտահայտությունից․ դա ջեր արտահայտությունն է։

Միգուցե, ձեր կառավարությունն այդքան փայլուն չէ, դա ձեզ մտահոգել է։ Սիրուն աղջիկ արտահայտությունից էլ եք մտահոգվել․ դա ըմդամենը կոմպլիմենտ էր։ Եկե՛ք հասկանանք՝ այդ սիրուն աղջիկը որևէ գործ, արդյունք չի տվել։ Սա ընդամենը կոչ էր, որ ակտիվացնեք սիրուն աղջկա և Գյումրու օդանավակայանի աշխատանքները ակտիվացնեք, հարգելի՛ պատգամավորներ։ Եթեձեր անգործությունը պիտի արդարացնեք այդպես ու տրանզիտային օտանավակայանը դառնան Բաքուն, Անկարան, ապա ես խոսքեր չունեմ ասելու։ Դուք կարող եք այստեղ ժամանակ ծախսել բամբասկոտ տղամարդկանց նման ինչ-որ արտահայտություններ անելով, իսկ այդ ընթացքում կշահեն Բաքուն ու Անկարան։ Շարունակեք այդ ոճով ու այդպես էլ անգործության մեջ մնացեք․․․», — եզրափակեց Անի Սամսոնյանը։