», Քաղաքականություն»«Խենթանում եմ բռնցքամարտի համար»․ ի՞նչ տեղ է զբաղեցնում սպորտը Թեհմինա Վարդանյանի կյանքում

«Խենթանում եմ բռնցքամարտի համար»․ ի՞նչ տեղ է զբաղեցնում սպորտը Թեհմինա Վարդանյանի կյանքում

Irakanum.am-ը ներկայացոնում է նոր շարք, որը կոչվում է «Սպորտը հայտնի մարդկանց կյանքում»։
Միասին կփորձենք բացահայտել՝ քաղաքական, հասարակական գործիքները, արվեստագետները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները և առհասարակ, հայտնի մարդիկ ի՞նչ մարզաձևեր են նախընտրում, զբաղվո՞ւմ են արդյոք սպորտով, հետևո՞ւմ են այս կամ այն առաջնությանը, մենամարտերի, ո՞ր մարզիկներին են երկրպագում․․․ մի խոսքով, կփորձենք բացահայտել՝ մարզաշխարհը նրանց կյանքում ի՞նչ տեղ է զբաղեցնում։
 
Մեր առաջին զրուցակիցը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն է։
 
– Մարզասե՞ր եք, արդյո՞ք զբաղվում եք սպորտով, մարզասրահ հաճախո՞ւմ եք։
 
– Չի կարելի ասել՝ չափազանց մարզասեր եմ, բայց մանավանդ ամռանը առավոտյան վազում և մարզվում եմ, տանից դուրս եմ գալիս 5․45 և մինչև մոտավոր 7․30 մարզվում եմ տանը հարակից այգում։ Այս տարի, իհարկե, մի փոքր ծուլացել եմ, աշխատանքս շատ է, ուշ երեկոյան սպառված վերադառնում եմ տուն։ Ամիսներ առաջ նույնիսկ մտերիմներիցս մեկը մարզասրահի վեցամսյա կտրոն է նվիրել, բայց ժամանակս ցավոք դեռ չի ներում, որ հաճախեմ մարզասրահ։
 
– Ֆուտբոլասե՞ր եք, եթե այո, ո՞ր ֆուտբոլային ակումբի կամ հավաքականի երկրպագուն եք։ Սիրո՞ւմ եք մարզադաշտ գնալ՝ տեղում վայելելու ֆուտբոլային հանդիպումը։
 

– Դիտում եմ միայն այն խաղերը, որոնց մասին նախորոք շրջապատումս քննարկումներ են լինում։ Եվ, որպես կանոն, երկրպագում եմ այն հավաքականին, որին դեմ են ընկերներս։ Եվ, իհարկե, դիտում եմ աշխարհի խաղերը սվորաբար ընկերների հետ, սրճարանային ֆորմատով։

 

– Ուժային մարզաձևեր սիրո՞ւմ եք, որո՞նք կառանձնացնեք։
-Այո։ Խենթանում եմ բռնցքամարտի համար։
 
-Ի՞նչ եք կարծում, աղջիկը պե՞տք է զբաղվի ուժային մարզաձևերով, թե՞ դրան կողմ չեք։
 
– Կնոջ և տղամարդու միջև մասնագիտությունների տարանջատումներ չեմ դնում։ Եթե կինը որոշում է, որ դա է իր առաքելությունը, որևէ խնդիր չեմ տեսնում։ Ասեմ ավելին, մորեղբորս աղջիկը՝ Անահիտ Արոյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտով է զբաղվում դեռևս փոքր տարիքից։ Այժմ Հայաստանում չէ։ Հաճախ մենամարտում է տարբեր երկրների ներկայացուցիչների հետ և դեռևս միայն հաղթանակներ ունի, չունի ոչ մի պարտություն։
 
-Եթե մարզիկ լինեիք, ո՞ր մարզաձևում հանդես կգայիք։
– Դժվարանում եմ պատասխանել։ Ինձ իմ աշխատանքներն էլ են դուր գալիս։
 

– Կա՞ մարզիկ, որին համարում եք լեգենդար։

 

– Այո, բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը։
 
– Ի՞նչ եք կարծում, սպորտի որոտը Հայաստանում պատկան մարմինների կողմից համապատասխան ուշադրության արժանանո՞ւմ է, ոլորտում առկա խնդիրները ժամանակի ընթացքում լուծվո՞ւմ են։ Լավ կամ բացառիկ տվյալներ ունեցող մարզիկները համապատասխան ուշադրության ու հոգածության արժանանո՞ւմ են մեր երկրում։
 
– Խնդիրը գլոբալ է։ Բազմաթիվ ոլորտներ անտեսված են, և, ցավալի է, որ այդ ամենի պատճառով արտագաղթում են հեռանկար ունեցող մարզիկներ և երբեմն հանդես գալիս այլ երկրների դրոշի ներքո։ Քույրս ևս միջազգային հարթակում ներկայացնում է այլ երկիր, սակայն ռինգ է բարձրանում բացառապես մեր եռագույնով և հայկական երաժշտության ներքո։ Այո՛, ոլորտում լուրջ թերացումներ կան և հուսով եմ՝ կառավարությունը աչքաթող չի անի արմատացած խնդիրներն ու կտա լուծումներ։
Լուսանկարում Անահիտ Արոյանն է՝  Թեհիմինա Վարդանյանի մորեղբոր   աղջիկը