Հունիսի 22-ին, ժամը 18.10-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, թե դանակով հարձակվել են տան վրա:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից մեկ ժամ առաջ, Խորոնք գյուղում, 40-ամյա մի տղամարդ, իր երեխաներին տեսնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքին եղած դանակով հարվածել է իր նախկին կնոջ հոր աջ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը տղամարդը ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: