»»Գյումրիում 3 քաղաքացի թունավորվել է ձմերուկ ուտելու հետևանքով

Գյումրիում 3 քաղաքացի թունավորվել է ձմերուկ ուտելու հետևանքով

Հունիսի 23-ին, ժամը 05.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում հարցականով» ախտորոշմամբ Կ.Դեմիրճյան փողոցի մի տնից բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի:

Մեկնած օպերատիվ խմբին նրանցից մեկը հայտնել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, իրենց վատ են զգացել, զանագահարել են շտապօգնություն և տեղափոխվել հիվանդանոց:

Նշանակվել է ԴԲՓ:
Պարզվել է, որ քաղաքացիները թունավորվել են տանը ձմերուկ ուտելու հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր:

2019-06-24T14:13:15+04:00June 24 14:25|Հասարակություն|Comments Off on Գյումրիում 3 քաղաքացի թունավորվել է ձմերուկ ուտելու հետևանքով