Հունիսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի մուտքի կամարի տակ բախվել են Mercedes մակնիշի 77 LQ 778 համարանիշի և նույն մակնիշի 02 DV 101 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 Mercedes-ները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, որոնցից սպիտակը գլխիվայր շրջվելով` հայտնվել է քարերի վրա, իսկ սևը բախվել է քարերին:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը սև Mercedes-ն է, որը բախվել է սպիտակ Mercedes-ին: