ԱԺ-ում շարունակվում են արտահերթ նիստի աշխատանքները։ Խորհրդարանը կողմ քվեարկեց մի շարք նախագծերի՝ այդ թվում՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ 87 կողմ, 3 դեմ, 5 ձեռնպահ ձայներով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծն ընդունվեց միաձայն։

Կառավարության կողմից ներկայացված Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցն ընդունվեց 98 կողմ ձայներով, Կառավարության ներկայացրած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծ ընդունվեց միաձայն։