Սահմանադրական դատարանի կայքում արագ-արագ փոխել են «ՍԴ կառուցվածք» բաժնի «ՍԴ անդամներ» ենթաբաժինը և բովանդակության անվանումները: Եթե նախկինում այդ ենթաբաժինը կոչվում էր ՍԴ անդամներ, այժմ այն դարձել է «ՍԴ դատավորներ»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը՝ նշելով, որ  դա արվել է այս երկու օրերի ընթացքում, եթե ոչ երեկ, քանի որ ուրբաթ դեռ «ՍԴ անդամներ» է եղել գրված: Բայց փոքրիկ տեխնիկական բացթողման պատճառով այդ փոփոխությունը մինչ այժմ նկատելի է: