Արդեն տեղեկացրել էինք, որ Ծաղկաձորի էլիտար հյուրանոցներից մեկը՝ «Մարիոթը», շաբաթ-կիրակի օրերին «քաղաքականացված» էր: Գրել էինք, որ «Մարիոթում» ծննդյան օրն էր նշում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատագամավորներ՝ Էդգար Առաքելյանի, Համազասպ Դանիելյանի եւ նախարար Հակոբ Արշակյանի հետ: Համենայն դեպս, իշխանության ներկայացուցիչներից մեր աղբյուրները միայն նրանց են կատել, չի բացառվում, որ ուրիշ պաշտոնյաներ եւս եղել են: Ի դեպ, նախարարները եւ պատգամավորներն ընտանիքներով էին:

Այս օրերին ընտանիքով «Մարիոթում» է նաեւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Մարիոթում ուշագրավ դեպք է տեղի ունեցել՝ խաչվել են իշխանության նախկին եւ ներկա իշխանությունները: Մեր աղբյուրները փոխանցեցին, որ Կարեն Կարապետյանը կնոջ հետ եղել է հյուրանոցի դիմած առակ բացօթյան սրճարանում, երբ իշխանության ներկայացուցիչները դուրս են եկել տրածքում առկա մեկ այլ սրճարանից: Նրանք մի պահ նայել են միմյանց եւ որեւէ բառ չեն փախարինել, անգամ չեն բարեւել: Կարեն Կարապետյանը մեկ-երկու բառ է փոխանակել բացօթյա սրճարանում գտնվող քաղաքացիների հետ:

Մեր աղբյուրի փոխանցմամաբ՝ Կարեն Կարապետյանը շարունակում է հանգստանալ «Մարիոթում»: Այսօր նրան նկատել են հյուրանոցի ռեստորանում ճաշելիս՝ որդու հետ: Նրան են մոտեցել լրագրողները եւ հարցազրույց խնդրել, սակայն նախկին վարչապետը մերժել է, նշելով, որ հանգստանում է: