Թբիլիսյան կինոթատրոնները հունիսի 20-ին քաղաքում մեկնարկած բողոքի ակցիաների սկզբից ի վեր դադարեցրել են ռուսերեն թարգմանությամբ ֆիլմերի և մուլտֆիլմերի ցուցադրությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Թբիլիսիի կինոթատրոնների ասոցիացիային:

Հունիսի 20-ից Թբիլիսիի բոլոր կինոթատրոններում ռուսերեն թարգմանությամբ ֆիլմեր և մուլտֆիլմեր այլևս չեն ցուցադրվելու: Այժմ ֆիլմեր կարելի է դիտել վրացերենով և անգլերենով», — հայտնել են կինոթատրոնների ասոցիացիայից:

Հիշեցնենք, որ վրաց մայրաքաղաքում մեկնարկած ցույցերն արդեն չորրորդ օրն է, ինչ շարունակվում են: Զանգվածային բողոքի պատճառ է դարձել վրաց խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գաբրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալու փաստը:

Վրաց քաղաքացիները հավաքվել են խորհրդարանի շենքի առաջ՝ պահանջելով երկրի ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը: