Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը պայքարի էին դուրս եկել սամբիստները։

57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Մաքսիմ Մանուկյանը: Մեր մարզիկը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից, որտեղ 10-1 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Պիլիպյակիին։ Կիսաեզրափակչում Մաքսիմը պարտվեց Խերտեկ Սայանին և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ:

Երրորդ տեղի համար մեր սամբիստը մրցեց Ադրբեջանը ներկայացնող Մեհման Խալիլովի հետ։ Ցավոք, սակայն Մանուկյանը պարտվեց 1-9 հաշվով:

Հիշեցնենք, որ այսօր ոսկե մեդալի համար պայքարելու է 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը: