Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 21-ին, ժամը 21:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «50-ամյակի» կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են Ա.Մ.-ի (ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը:

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին: