Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 00:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Այգեստանի 11-րդ փողոցում «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետեւանքով երթեւեկությունը խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն ուղղել են «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ.Բ.):