Արտակարգ դեպք է գրանցվել Կոտայքում. 32-ամյա կինը ծեծել է նախկին ամուսնու զոքանչին հենց փողոցում։

Դեպքը տեղի է ունեցել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում 69 շենքի հարևանությամբ։ Կինը հանդիպել է նախկին ամուսնու կնոջ մորն ու սկսել վիճաբանել նրա հետ, ինչը վերածվել է բռնության գործադրման։ 32-ամյա կինը, ըստ քրեական գործի տվյալների, վեճի ընթացքում ոտքով հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ 32 տարեկան կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով եւ քրեական գործն ուղարկվել դատարան։

Աղբյուր` Փաստինֆո