Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն լքում է պաշտոնը, հաղորդում է «Վրաստանի առաջին ալիքը»: Այս հայտարարությունն արվել է «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստից հետո:

Իրակլի Կոբախիձեն Վրաստանի խորհրարանի նախագահ է ընտրվել 2016-ի նոյեմբերի 18-ին: Նա հրաժարական է տվել Թբիլիսիում բողոքի ակցիաների ֆոնին, որը վերաճել է ոստիկանության հետ բախումների: Կոբախիձեն այցով գտնվում էր Բաքվում, սակայն ժամկետից շուտ վերադարձել է Թբիլիսի: