Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել հուլիսի 8-ից արգելել ավիաընկերություններին  թռիչք իրականացնել Ռուսաստանից Վրաստան, հայտնում է РИА Новости-ն։

ՌԴ ղեկավարը նաեւ հանձնարարել է կառավարությանը ապահովել Վրաստանում ժամանակավորապես բնակություն հաստատած ռուսների վերադարձը:

Պուտինը նաև հրահանգել է զբոսաշրջային ընկերություններին առժամանակ Ռուսաստանից Վրաստան ուղեգրեր չվաճառել: