Հունիսի 21-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Երևան քաղաքում՝ 500 քմ, 400 քմ խոտածածկ տարածք

Արարատի մարզի Ազատաշեն գյուղում այրվել է մոտ 3000 քմ

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: