Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է  հրաժարվել  տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե արդյո՞ք ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն անցնում է որեւէ քրեական գործով, թե ոչ։ Այսօր Irakanum.am-ը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից փորձել է ճշտել, արդյո՞ք Գագիկ Խաչատրյանն անցնում է որեւէ քրեական գործով, թե ոչ։ Սասուն Խաչատրյանը ի պատասխան ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել։ ՀՔԾ պետը չի մեկնաբանել նաեւ հարցը, թե քրեական գործով անցնում է արդյոք Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ  ՀՔԾ-ում Գագիկ Խաչատրյանի՝ հնարավոր ապօրինությունների փաստով   հարուցվել է քրեական գործ, որի մասին երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն չհանրայնացնելու վերաբերյալ։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ քրեական գործը վերաբերում է Խաչատրյանի հարյուրավոր միլիոնների հասնող կարողությանը, որի ծագումը կասկածահարույց է։

Ավելի ուշ hetq.am-ը գրեց, որ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քերական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել։

ՀՔԾ-ի hetq.am-ի աղբյուրը փոխանցեց, որ քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Քրեական գործի նախաքննության ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, պետությանը պատճառված էական վնասի փոխահատուցման բեռն իր վրա է վերցրել Գագիկ Խաչատրյանը, այդ թվում՝ Սերգո Կարապետյանի համար վճարվելիք գումարների պարտավորությունը: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ, որի մեծ մասն արդեն վերականգնվել է:

https://www.facebook.com/irakanum.am/videos/2268472379907838/?__xts__[0]=68.ARDstEfcGj_uD9oxWPMcs11GwX02NskFJcpYbBD0pPGt8xu1vwcIZD9OhK2odp9OJjiFMHowwpSHwV1gZ4vvP2Jgrqld43IY1_yZkKVeNok00794DvlN47NcFz9b1OvUqgYCOS4yZsDduC5XfXR6ZMP4RfmP70ej9JAzdhGYdMnvElviBtK1dhbmzg5I7vnatVBGAdL1V0BWuImXjm2NOjRSVvcDJD1zXIJAqjlmfAO3AkfN6QBmJCfQgK6dr5gc5t5vAITAMJwy0nfSx-6CxxI_r-K0co1U73d4Eu2adW_vt1QwSgxywIOPMbNroHWn5k9LuIWZwtpkkN-n79d1Aq7sFGt4UR6I3rttvY3KxbqYtjY76zyAjF_V1aJACphdSivkeg&__tn__=-R