Մայիսի 30-ին, ժամը 22.10-ին, «911» ծառայություն էր զանգահարել 21-ամյա մի երիտասարդ եւ հայտնել, որ Կոմիտասի պողոտայում իրեն դանակահարել են:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ժամը 22.40-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքի շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ Կոմիտասի պողոտայից բուժօգնության էր տեղափոխել երիտասարդին, որն ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չէր բացատրություն տալու:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են վնասվածքը հասցնողի ինքնությունը: Լենինգրադյան փողոցի 32-ամյա բնակիչը հունիսի 18-ին մի առեւտրի կենտրոնից բերման է ենթարկվել, ներկայացվել Արաբկիրի քննչական բաժին եւ ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: