», Տնտեսություն»10-15 օրերի ընթացքում կերեւա․ Ֆլեշի Բարսեղը՝ բենզինի գնի նվազման մասին

10-15 օրերի ընթացքում կերեւա․ Ֆլեշի Բարսեղը՝ բենզինի գնի նվազման մասին

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը հերքում է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե օրերս խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը տուգանել է իրեն պատականող բենզալցակայանը՝ հարկային տարում երրորդ անգամ ՀԴՄ կտրոն չտպելու համար։ Դատարանում լրագրողների հետ զրույցում նա հերքեց տեղեկությունը։

Անդրադառնալով բենզինի թանկացմանը, Բեգլարյանը նշեց, որ դա պայմանավորված է միջազգային գներով. «Ցանկալի է, որ միջազգային գներն իջնեն եւ մենք մեր հաճախորդների համար մատչելի գներ սահմանենք, հուսով ենք  մինչեւ ամսվա վերջ, եկող ամսվա սկիզբ միջազգային շուկայում կլինեն փոփոխություններ։ Կա ինֆորմացիա, որ Ամերիկան պետք է հայտարարի իր պահեսները բաց թողնելու մասին, կերեւա 10-15 օրերի ընթացքում»,-ասաց նա։

2019-06-20T14:12:47+04:00June 20 14:03|Սոցիալական Հայաստան, Տնտեսություն|Comments Off on 10-15 օրերի ընթացքում կերեւա․ Ֆլեշի Բարսեղը՝ բենզինի գնի նվազման մասին