Վերաքննիչ քրեական դատարանի բակում շարունակում են բողոքի ակցիաները։ Քոչարյանին դեմ և կողմ հանդես եկող ակցիայի մասնակիցները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։

Ակցիայի մասնակիցներից ոմանք   հայտարարում են, որ Քոչարյանին աջակցողները գումար են ստանում ակցիային մասնակցելու համար։

«Ամոթ ա, ամոթ, ջահել տղերք եք, Դուք ձեր հոգու խորքում գիտեք՝ որը որից հետո է», — դիմելով Քոչարյանի աջակիցներին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ժամանակ առ ժամանակ ակցիայի մասնակիցների միջը վեճեր են սկսվում, ոստիկանները փորձում են իրավիճակը հնարավորինս խաղաղ պահել,  ակցիայի մասնակիցներին հորդորում են վիրավորական արտահայտություններ չհնչեցնել ու հարգել իրար։