Ռոբերտ Քոչարյանի կողմ եւ դեմ ցույցերի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ։ Ակցիայի մասնակիցներից երկուսը՝ մեկը Քոչարյանի կողմնակիցներից, մյուսը՝ հակառակ, սկսեցին միմյանց հայհոյել։ Ոստիկանները նրանց տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար։