Վրաստանի հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարելԷ իր պաշտոնաթողության մասին:

«Սա կարճաժամկետ որոշում չԷ, դրան նախորդել են երկարատեւ կոնսուլտացիաները»,-լրագրողներին հայտնել Է Սերգեենկոն: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ մնում Է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության անդամ: Նախնական տվյալներով՝ Սերգեենկոյին փոխարինել Է Սաչխերե քաղաքի (Իմերեթի տարածաշրջան) կլինիկայի տնօրեն Եկատերինա Տիկարիձեն: Սերգեենկոն ամենառեյտինգային նախարարներից մեկն Էր Վրաստանի կառավարությունում: Նա միակ անփոփոխ նախարարն Էր 2012 թվականից ի վեր, այսինքն՝ երկրում իշխանափոխությունից հետո