»»«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցները կանխել են թմրամիջոցի իրացումը

«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցները կանխել են թմրամիջոցի իրացումը

Անհայտ անձը թմրամիջոց իրացնելու նպատակով, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պարսպից ներս է նետել զուգագուլպա, որը հունիսի 17-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հիմնարկի տարածքի հերթական զննության արդյունքում հայտնաբերվել է աշխատակիցների կողմից:

Զննությամբ պարզվել է, որ զուգագուլպայի մեջ եղել են ընդհանուր 8.8 գրամ քաշով կանեփանման զանգված, 1 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 2 մարտկոց, 2 ականջակալ և լիցքավորման 1 սարք:

Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

2019-06-18T12:33:42+04:00June 18 12:42|Իրավական|Comments Off on «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցները կանխել են թմրամիջոցի իրացումը