Մայիսի 29-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ փետրվարից մինչեւ ապրիլ ընկած ժամանակահատվածում Ազատամարտիկների փողոցի 5-րդ նրբանցքի 10 հասցեի մոտից գողացել են «ՎԱԶ-21099» մակնիշի չշահագործվող ավտոմեքենա՝ պատճառելով 350.000 դրամի վնաս:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ ավտոմեքենան հափշտակել է Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի 45-ամյա մի բնակիչ եւ վաճառել նույն գյուղի մեկ այլ բնակչի:

Հունիսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ տղամարդը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ավտոմեքենան հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն: