ԱԺ-ում շարունակում են քննարկել ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու հարցըԼ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանհանը ուղղեց ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին:
«Ձեր ընտրվելու դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը այս Սահմանադրության պայմաններում, տեսնո՞ւմ եք Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, և եթե այո, ապա ինչպե՞ս, ինչպե՞ս եք վերաբերում հանրաքվեով Սահմանադրության կայացմանը»,- հարցրեց նա:
«Այն Սահմանադրությունը, որ ունենք 2015թ. հանրաքվեի ընդունելով, դրա ընդունված լինելու փաստի ու ձևի առումով, միշտ մեզ մոտ բացասական ասոցացիաներ է առաջացրել: Կներե՛ք կոպիտ արտահայտությանս համար. դա բռնաբարությունից ծնված երեխայի նման է։ Մենք սիրում ենք իրեն և այլն, բայց միշտ հիշում ենք իր ծագումնաբանությունը և նա նույնպես իմանալու է: Դա պիտի հարթվի, սահմանադրական փոփոխությունների հարցը լրջագույն քննարկումների առարկա է։

Ես ներկայացրի իմ պատկերացրած մոդելը․ երբ կներկայացվեն կլասին խորհրդարանական և կլասին խորհրդարանական տարբերակները, իմ նախապատվությունը որպես իրավաբան և քաղաքացի՝ նախագահական կառավարման կարգն է։ Ես չեմ պնդում, որ Հայաստանը պետք է փոխվի նախագահական կառավարման կարգի, քանի որ դա նախ ժողովուրդն է որոշում, այսինքն՝ սա Ձեր հարցի պատասխանն է․ դա միշտ հանրաքվեի միջոցով է լինելու»: