Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոսոտվանել է, որ ազգային բանակի  զորավարժությունների ժամանակ արձակված արկը ընկել է Գյանջա քաղաքի բնակելի տան վրա:

Contact.az-ը հաղորդում է, որ լրագրողների հետ հանդիպմանը նա ասել է, որ դա «ուսումնական արկ էր»: Եթե դա մարտական արկ լիներ, ապա զոհերն անխուսափելի կլինեին: Նախարարը պնդում է, որ արկը տուն է  ընկել ժայռից մոտ 18 կմ անդրադարձ թռիչք կատարելով: Միջադեպի կապակցությամբ զորավարժությունները դադարեցվել էին: Տեղում աշխատում է հանձնաժողովը, որը հետաքննում է միջադեպի պատճառները:

ՊՆ-ն կփոխհատուցի տան սեփականատիրոջը պատճառված վնասը: