»»»Ոչ ոք «կաշչեյ բեսմերտնին» չէ, բոլորն էլ գնալու են․ներողությո՛ւն, ընկեր, Դուք ո՞վ եք․ վիճաբանություն ավագանու նիստում

Ոչ ոք «կաշչեյ բեսմերտնին» չէ, բոլորն էլ գնալու են․ներողությո՛ւն, ընկեր, Դուք ո՞վ եք․ վիճաբանություն ավագանու նիստում

Ընդհանուր առմամբ, օպտիմալացում տեղի է ունեցել մի քանի վարչական շրջաններում՝ այդ շրջանների ղեկավարների քմահաճույքներից ելնելով, որոշ անձանց հետ լեզու չգտնելուց ելնելով: Այս մասին այսօր, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը:

«Պարոնայք վարչական շրջանների ղեկավարներ, հիշեք, որ ինչպես դուք եք եկել, մի օր գնալու եք: Ոչ ոք «կաշչեյ բեսմերտնին» չէ, բոլորն էլ գնալու են: Հույս ունեմ, որ վարչական շրջանների ղեկավարներից շատերը շուտ կլքեն իրենց պաշտոնները: Խնդրում եք քանդուքարափ մի արեք եղածը»,-ասաց նա:

Արտահերթ նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ  նաեւ «Լույս» խմբակցության անդամների և Երևանի քաղաքապետի միջև: Պատճառն այն է, որ ավագանու նիստին նոր աշխատակիցներ կային, որոնց ընդդիմադիր խմբակցության անդամները չէին ճանաչում: Սակայն իրավիճակը թեժացավ Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հարցի քննարկան ժամանակ: «Լույս» դաշինքից Անի Խաչատրյանը հայտարարեց. «Այս պարոնն ո՞վ է, չենք ճանաչում: Այսինքն՝ գիտեն, որ այդ հաստիքացուցակը հաստատվում է, արդեն պաշտոնակատար ունե՞նք: Միգուցե չի ընդունվում»: Հայկ Մարությանն ասաց, որ անիմաստ է համարում այդ հարցերին պատասխանել: Նա առաջարկեց հարցերի մասին տեղեկանալու համար հետևել իրենց եթերներին:

2019-06-17T16:53:49+04:00June 17 16:53|Ներքին քաղաքականություն, Քաղաքականություն|Comments Off on Ոչ ոք «կաշչեյ բեսմերտնին» չէ, բոլորն էլ գնալու են․ներողությո՛ւն, ընկեր, Դուք ո՞վ եք․ վիճաբանություն ավագանու նիստում