»»»Ասկերանի մարտական դիրքերում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. նրանցից մեկը ծանր վիրավոր է

Ասկերանի մարտական դիրքերում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. նրանցից մեկը ծանր վիրավոր է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը, հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

2019-06-17T17:10:47+04:00June 17 17:10|Պատահարներ|Comments Off on Ասկերանի մարտական դիրքերում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. նրանցից մեկը ծանր վիրավոր է