Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Արցախ կատարած այցից վերադարձել է դրական էմոցիաներով։ Ֆեյսբուքյան իր էջում Մարությանը գրել է․

«Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ` Ստեփանակերտ: Վերադարձել ենք եւ մեզ հետ բերել արցախցիների ջերմագույն մաղթանքները եւ դրական էմոցիաները, որոնցով եւ կիսվում եմ ձեզ հետ` սիրելի երեւանցիներ»,-նշված է քաղաքապետի գրառման մեջ։

Հունիսի 13-14-ը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում էր։ Այցի շրջանակներում Մարությանը հանդիպել է Արցախի նախագահ բակո Սահակյանի հետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի եւ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ։