Հաջորդ տարի Գերմանիան կմեծացնի պաշտպանական ծախսերը, հայտարարել է դաշնային կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով ազգային Զինված ուժերի օրվա առիթով:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Լավ է, որ մենք մի քանի տարի շարունակ մեծացրել ենք մեր անվտանգության, մեր Բունդեսվերի բյուջեն, եւ մենք դա կանենք նաեւ հաջորդ տարի»,- ասել է նա:
Մերկելը հավելել է, որ պաշտպանական ծախսերի մեծացումը դրական դեր է խաղում՝ «Գերմանիայի տարածքում անվտանգության եւ միաժամանակ արտասահմանում խաղաղության ապահովման համար»: