Որպես Հայաստան-Մեքսիկա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար` երեկ` հունիսի 13-ին, Ազգային ժողովում ընդունեցի ՀՀ-ում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոյին և ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանին: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստան-Մեքսիկա պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր` կապված երկրների հետագա փոխհամագործակցության, անելիքիների հետ: