Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը դիմել է Ռոբերտ Քոչարյանին։ Նա ասել է․

«Մեղադրյալ Քոչարյան, 40 օր դուք հանրապետության նախագահն էիք, ինչի՞ համար չբացահայտեցիք ոչ մի սպանություն, եթե դժվար էր սպանությունները չբացահայտեցիք, լավ դժվար գործ էր… թալանեցին խանութները, ոչ մեկը չդատապրատվեց, այրեցին մեքենաները, ոչ մեկը չդատապարտեց, ինչի՞ համար: Կամ Սերժ Սարգսյանը 10 տարի նախագահն էր, մեկ անգամ դիմել ես, ասել ես՝ Սերժ Սարգսյան, բացահայտի Մարտի 1-ի էջը, թող էս էջը փակվի գնա, ինչպես Աղվան Հովսեփյանն էր ասում՝ Մարտի 1-ի գործը փակված է, Մարտի 1-ի անունը, ինչո՞ւ չասեցիր Սերժ Սարգսյանին՝ բացահայտի»: