»»Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբի առկայության վերաբերյալ ահազանգ է ստացվել

Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբի առկայության վերաբերյալ ահազանգ է ստացվել

Հունիսի 12-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքում՝ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց, ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և կինոլոգը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի սակրավորական խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

2019-06-12T17:28:23+04:00June 12 17:23|Հասարակություն|Comments Off on Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբի առկայության վերաբերյալ ահազանգ է ստացվել