Ինչպես հայտնել ենք, վերաքննիչ քրեական դատարանում Արմեն Դանիելյանի նախագահությամբ  մեկնարկել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ  բողոքի  քննությունը:

Ընդգծենք, որ քիչ առաջ դատարան  ժամանեց նաև  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Դատարանի մոտ  դիմաց լարված իրավիճակ է։ Քոչարյանի աջակիցները և  և մյուս քաղաքացիները  բաժանվել են երկու մասի և փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ են հնչեցնում։  Իրավիճակը սրվել է, ուստի ոստիկանները պատ են կազմել Քոչարյանի աջակիցների ու մյուս քաղաքացիների միջև։

 

https://www.facebook.com/irakanum.am/videos/2295795620508182/