»»Եթե դուք չեք հարգում  Արցախի հերոսին, ուրեմն Ալիևի որդիներն եք․ Քոչարյանի կողմնակիցը՝ մյուս քաղաքացիներին

Եթե դուք չեք հարգում  Արցախի հերոսին, ուրեմն Ալիևի որդիներն եք․ Քոչարյանի կողմնակիցը՝ մյուս քաղաքացիներին

 

Վերաքննիչ քրեական դատարանում Արմեն Դանիելյանի նախագահությամբ   շարոնակվում է   ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ  բողոքի  քննությունը:

Քոչարյանի կողմնակիցները և մյուս քաղաքացիները շարունակում են փոխադարձ վիրավորանքներ հնչեցնել։

Քոչարյանի կողմնակիցներից մեկը հորդորեց իջեցնել  Քոչարյանին վերաբերող վիրավորական պաստառները, այնուհետև  Քոչարյանի դեմ և կողմ ակցիա անող քաղաքացիները վիրավորանքների տարափ  հնչեցրին միմյանց նկատմամբ։

«Իսկ մենք այդտեղ պաստառ ենք տեսնում, որի վրա գրված է՝ Քոչարյանը հերոս է։ Նա հերոս չէ, դա մեզ համար վիրավորական է», –  Քոչարյանի կողմնակիցներին պատասխանեց մի քաղաքացի։

Այնուհետև Քոչարյանի կողմնակիցներից մեկը  դիմեց հակաքոչարյանականներին՝ ասելով՝ «Հայաստանի Սահմանադրությունը  ոտնահատում եք, տականքներ։ Դուք տականք եք, մարդ կոչվելու իրավունք չունեք։ Եթե դուք չեք հարգում  Արցախի հերոսին, ուրեմն դուք Ալիևի որդիներն եք, ԴՆԹ թեսթ անցկացրեք»։

Դուք սրբապիղծ եք, տականքնե'ր. Քոչարյանի կողմնակիցները` մյուս քաղաքացիներին

Gepostet von Irakanum.am am Mittwoch, 12. Juni 2019

2019-06-12T13:49:13+04:00June 12 13:45|Իրավական|Comments Off on Եթե դուք չեք հարգում  Արցախի հերոսին, ուրեմն Ալիևի որդիներն եք․ Քոչարյանի կողմնակիցը՝ մյուս քաղաքացիներին