Երևանում 56-ամյա տղամարդը դանակով հարվածել է իր կնոջ գլխին՝ պատճառելով վնասվածք:

Այս մասին տեղեկանում է ոստիկանության լրատվության ծառայությունից:

Հունիսի 10-ին, ժամը 17.30-ին, Վրացյան փողոցում, վիճաբանության ժամանակ, 56-ամյա տղամարդը դանակով հարվածել է իր կնոջ գլխին՝ պատճառելով վնասվածք:

Ժամը 18.30-ին, ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք: Նշենք, որ կինն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: