ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 8-9-ն ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ օձեր են նկատվել Երևան, Սյունիքի մարզի Կապան և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 3 սահնօձ, 1 չպարզված տեսակի տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: