Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ  23 համայնքներում  (Դիտակ, Դվին, Ապագա, Նորակերտ, Վարդաշեն, Նոր Արթիկ, Սորիկ, Փանիկ, Այսպիսով, Ազատամուտ, Գորայք, Սպանդարյան, Անուշավան, Հայկավան, Գեղհովիտ, Ծովասար, Լեռնավան, Խնկոյան, Ղուրսալ, Շենավեն, Քարաձոր, Աբովյան, Գետարգել) տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ: Քիչ առաջ` ժամը 20-ին ավարտվեց քվեարկությունը: Մեկնարկում է ձայների հաշվարկը:

Հիշեցնենք`  այսօր համայնքի ղեկավար ու ավագանու անդամ   էին ընտրում Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մի շարք համայնքներում:

14 համայնքում հերթական ընտրություններ են, որից 7-ում՝ համայնքի ղեկավարի, իսկ 8-ում՝ ավագանու անդամի: 9 համայնքում արտահերթ ընտրություններ են:

Ընդգծենք, որ իրադարձությունները թեժ ու լարված են հատկապես Կատայքի մարզի Աբովյան քաղաքում: Ձայների հաշվարկի  տվյալները կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներում: